00:00:00

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը այս շաբաթ

18:16, 18 մարտ 2018 Տնտեսություն

Մարտի 5-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 194,220,970 ԱՄՆ դոլար 480.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 166,587,133 ԱՄՆ դոլար 481.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,650,000 դոլարի առք և վաճառք 480.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,445,248 եվրո 590.60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 30,888,627 եվրո 594.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,659,516,167 ՌԴ ռուբլի 8.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,677,782,001 ՌԴ ռուբլի 8.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Փետրվարի 26-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 97.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.5 մլն ԱՄՆ դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր