00:00:00

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԶԾ կառավարչի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի զարգացման օրակարգի շուրջ համագործակցությունը

17:43, 18 մարտ 2019

Մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին: ԱԳՆ-ից  հայտնում են, որ ողջունելով  ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարեւորեց  ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու գործընկերության ամրապնդման եւ ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրագործման: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին եւ ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն այդ գործընթացում մեծապես կարեւորեց միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ուրվագծեցին Հայաստանի զարգացման օրակարգի եւ դրա առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության խթանման գործում ՄԱԶԾ հետ փոխգործակցության շրջանակը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Մնացականյանին հանձնվեց ՄԱԶԾ կառավարիչ Աքիմ Շտայների նամակը՝ Դմիտրի Մարյասինին Հայաստանում ՄԱԶԾ համակարգող նշանակելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր