00:00:00

Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդեւային եւ ծաղկեփունջ ուղարկել

15:59, 18 մարտ 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ եւ ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդեւային: Կից ներկայացնում ենք շնորհավորական ուղերձն ամբողջությամբ: «Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա, Անկեղծորեն եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ եւ նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն եւ սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ եւ ցանկալի իրադարձություններով: Ակնկալում եմ հանդիպում առաջիկայում եւ ավելի հաճախակի շփումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր