00:00:00

Աբովյան համայնքի ավագանին հորդորում է Կոտայքի մարզպետին չանցնել լիազորությունների շրջանակը

12:20, 18 մարտ 2019

Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։ Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարորություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ:
Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։
Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը և զարգացմանը: Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ: Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց և մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Աբովյան համայնքի ավագանու անդամներ ք. Աբովյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր