00:00:00

Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել. Աննա Հակոբյանի գրասենյակ

11:15, 18 մարտ 2019

«Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր. «Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկն ուսումնա­սիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել A&M հրատարակչական տանը, որի կոնտակտային անձը համարվում էր Աննա Հակոբյանը»: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել: Համաձայն «ՀՀ Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր