00:00:00

Արագածի տարածաշրջանում բուք է

20:26, 17 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Գորայք գյուղում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր