00:00:00

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

20:52, 17 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավամ -«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր