00:00:00

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել հայ լրագրության հնաբնակ Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

13:06, 17 մարտ 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Հեռագրում նշված է. «Խորը վշտով տեղեկացա «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան մասին: Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին: Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ  Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը:  Նրա կորուստը մեծ է ու անդառնալի: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր