00:00:00

Վարչապետը Ռանչպար գյուղում շրջայցի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին

16:07, 16 մարտ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով ծանոթացավ համայնքի խնդիրներին ու հանձնարարեց զբաղվել դրանցով: Վարչապետին ներկայացված խնդիրներից առաջինը կլուծվի գյուղի մանկապարտեզի հարցը: «Բոլոր խնդիրները միասին չենք կարող լուծել: Հիմա մանկապարտեզի խնդրի վրա ենք կենտրոնանում: Մանկապարտեզի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնում ենք, նոր անցնում մյուս խնդիրներին»,- ասաց ՀՀ վարչապետը Ռանչպար գյուղի բնակիչները վարչապետին ներկայացրին միջհամայնքային երթուղային ցանցի, վարկային տոկոսադրույքների և իրենց այլ խնդիրները: Նիկոլ Փաշինյանը Ռանչպարում շրջայցից հետո ուղևորվեց Սիս համայնք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր