00:00:00

Սարգսյանի ոճով․ Փաշինյանի ասուլիսը Մատենադարանում է լինելու

12:26, 16 մարտ 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին՝ երեքշաբթի օրը հրավիրելու է մամլո ասուլիս։ Այս մասին, երեկ ասել էր ինքը՝ վարչապետը։ Մեզ հայտնի դարձավ, որ Փաշինյանի մամլո ասուլիսը տեղի կունենա ոչ թե Կառավարությունում, այլ՝ Մատենադարանի շենքում։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ասուլիսը պատշաճ կազմակերպելու համար։ Ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին։ Ի դեպ Մատենադարանի շենքում Հայաստանի նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանն էր դեռեւս 2013 թվականին մամլո ասուլիս հրավիրել։ Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը եւս որոշել Սարգսյանի ոճը, կառավարության մեր աղբյուրը մեկնաբանել չկարողացավ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի նախորդ ասուլիսը տեղի էր ունեցել 2018թ․-ի նոյեմբերի 20-ին Կառավարության շենքում, որը տևել էր մոտ 4 ժամ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր