00:00:00

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը

10:32, 16 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր