00:00:00

«Լուսավոր Հայաստանը» դիմել է Կառավարությանը՝ կրճատումների հետ կապված հարցադրումներով

12:16, 15 մարտ 2019

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, առանձնացրել է հետեւյալ կետերը. «- ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված - որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը եւ ՊՈԱԿ-ները - ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների եւ աշխատակիցների կրճատումները եւ արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ - ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող եւ տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը - եւ վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները եւ/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր