00:00:00

Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր

11:41, 15 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի եւ Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր: Տավուշի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր