00:00:00

Հայաստանում գրանցվել է ևս մեկ կարմրուկի դեպք

18:53, 14 մարտ 2019

Այսօր հանրապետությունում գրանցված կարմրուկի բերովի դեպքի կոնտակտներից 1 քաղաքացու մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ։ Այդ մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հաշվի առնելով շփումների բազմազանությունը՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է. Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բոլոր բնակիչներին (անկախ տարիքից), ովքեր չունեն 2 դեղաչափ պատվաստում, չեն հիվանդացել կարմրուկով կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել հաշվառման պոլիկլինիկաներ՝ համաճարակաբանական ցուցմամբ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ +37410 55 06 01 հեռախոսահամարով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր