00:00:00

Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված անձանց հարցով ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են

16:44, 14 մարտ 2019

[caption id="attachment_119005" align="alignleft" width="300"] Workers of Freedom Square's neighbouring cafes were arrested during the protest action and blocking of Mashtots-Tumanyan crossroad of Yerevan, Armenia[/caption] Օպերայի հարակից տարածքից  բերման ենթարկված անձանց հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել են ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցը կապված է ազատությունից զրկված վիճակում գտնվող անձանց իրավունքների երաշխավորման հետ: Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Երեկ մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել: Ավելի ուշ աշխատանքները դադարեցվել էին, և սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկում էր հրավիրվել: Այսօր քաղաքապետարանը վերսկսել էր ապամոնտաժման աշխատանքները, որոնք ուղեկցվեցին բախումներով: Ոստիկանություն է բերվել 16 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր