00:00:00

Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամկետը․ Մամեդյարով

16:00, 14 մարտ 2019

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության հարցով երկու երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպումներ են նախապատրաստում: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ «Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են։ Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Մամեդյարովը։ Ինչ վերաբերում է ԱԳ երկու նախարարների հանդիպմանը, Մամեդյարովն ասել է, որ այդ հանդիպումն էլ համաձայնեցվում է առանձին․ այն կլինի ղեկավարների հանդիպումից առաջ, թե հետո, Մամեդյարովը հրաժարվել է բացահայտել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր