00:00:00

Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ առանց Արցախի պտղաբեր բանակցություն չի կարող լինել. Մարուքյան

16:11, 14 մարտ 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքները հնացել են եւ հնարավոր չի լինի առաջընթաց ակընկալել, եթե Արցախը մի մանսակցում բանակցություններին: «Ես հարգանքով եմ վերաբերվում, այո, կարեւոր կարծիք է արտահայտվել: Թե սկզբունքները կարելի է հիմա նորից քննարկել, թե ինչպես վարչապետն իր խոսքում նշեց՝ այդ սկզբունքները պետք է մեկնաբանել, պետք է հասկանալ, թե այդ սկզբունքների տակ ի՞նչ նկատի ունի միջազգային հանրությունը, ոչ թե Ալիեւը ինչ  նկատի ունի: Այս իմաստով մեկնարկող բանակցությունները կարելի է ասել բավական զբաղված օրակարգ ունեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը: Նա նաեւ հավելեց, որ իրենք՝ խորհրդարանականները, մեծ անելիք ունեն, պետք է ամեն ինչ անեն, որ միջազգային հանրության մոտ անբեկանելի կարծիք ձեւավորեն առ այն, որ առանց Արցախի ներկայացուցչի արդյունավետ, պտղաբեր բանակցություններ չեն կարող լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր