00:00:00

ՊՆ-ում կարևոր են համարում բարեվարքության ամրապնդումը

12:59, 14 մարտ 2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևոր է համարում գերատեսչությունում բարեվարքության ամրապնդումը: Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետ Գրիգոր Արամյանը: «Բարեվարքությունը միջավայր է, որը պետք է ստեղծվի ցանկացած մարդու մոտ: Անձն ինքը պետք է հասկանա, որ իր ցանկացած արարք, երբ դիմացինի նկատմամբ ճիշտ չէ, խախտում է բարեվարքության շատ նուրբ սահմանը: Եթե չեք ձգտում կյանքում բարեվարքություն սահմանել, կյանքը բարդ է լինելու»,- նշեց Արամյանը: Ներքին աուդիտի վարչության պետը ներկայացրեց, թե 2013 թ. սկսած, երբ մեկնարկել է ծրագիրը, ինչ քայլեր են արվել, և ինչ խնդիրներ կան դրա իրականացման ընթացքում: Բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովն ընթանում է Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում: Այն մեկնարկել է մարտի 12-ին և տեղի կունենա մինչև մարտի 15-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր