00:00:00

Բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև․ լարված իրավիճակ

12:28, 14 մարտ 2019

Ալ. Սպենդիարյանի անվան օեպրայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։  Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև։  Մի շարք ցուցարարները նիստել են փողոցում եւ հայտարարել  նստացույց։ Ոմանք վանկարկում են «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք»։ Նշենք, որ ապամոնտաժման աշխատանքներն սկսվել են երեկ, որն ընդհատվել էր, քանի որ պայմանավորվածությւոն էր ձեռք բերվել հանդիպման վերաբերյալ։ Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ Սակայն քաղաքապետարանն այսօր հայտարարեց  սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակելու մտադրության մասին, որոնք վերսկսվեցին այսօր՝ առավոտյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր