00:00:00

Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության երեք աշխատակից ազատման դիմում է գրել. նախարարությունը պարզաբանում է տարածել

11:43, 14 մարտ 2019

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլում հրապարակված լուրի հետ, թե առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել: Պարզաբանման մեջ ասվում է. «Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի: Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերվում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ: Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում եմ սեփական «ցանկությունները» և «մտահոգությունները» չկապել Արսեն Թորոսյանի հետ` չճշտելով հանգամանքների իսկությունը»,- ասված է պարզաբանման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր