00:00:00

Ավինյանը ԵԿԶՀ պատվիրակության հետ քննարկել է հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

11:00, 14 մարտ 2019

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել եւ առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10-ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարեւոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը եւ կայունացմանը նպաստելու համար: Նա նաեւ հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի: Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին եւ զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող եւ առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) եւ ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր