00:00:00

Ամալ Քլունին շքեղ սպիտակ զգեստով մասնակցել է արքայազն Չարլզի կազմակերպած ընթրիքին

03:05, 14 մարտ 2019 Շոուբիզնես

41-ամյա Ամալ Քլունին մասնակցել է Բուքինգհեմյան պալատում արքայազն Չարլզի կազմակերպած ընթրիքին: Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, այդ թվում Ամալ և Ջորջ Քլունիները։Ամալ Քլունիի հրաշալի տեսքն անտարբեր չի թողել նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներին։ Դերասան Ջորջ Քլունին նախապատվություն է տվել դասական սմոքինգին, որը համադրել է կաշվե կոշիկների հետ։ Ամալ Քլունին սպիտակ զգեստ է ընտրել, որն առաջին անգամ ներկայացվել է 2007թ.-ին՝ Jean-Louis Scherrer by Stephane Rolland-ի հավաքածուում։ Զույգին ուրախությամբ ողջունել է արքայազն Չարլզը։ Նրանք երկար ժամանակ զրուցել են և ծիծաղել։ Հայտնի է, որ Քլունիները լավ հարաբերություններ ունեն թագավորական ընտանքի հետ։ Դերասանն ու նրա կինը ընտանիքի կարևոր իրադարձությունների պատվավոր հյուրերի ցանկում են։ Ամուսինները մասնակցել են նաև Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարսանեկան արարողությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր