00:00:00

Ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից

19:50, 12 մարտ 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հրամանագրում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի. Աղասի Կիրակոսյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր