00:00:00

Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

19:31, 12 մարտ 2019

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 12-ին իր հավատարմագրերն է  հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Ալ Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը։ Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ Ալ Սիսին բարձր է գնահատել դարերի խորքից եկող հայ-եգիպտական պատմական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։ Դեսպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին՝ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ նրա պատրաստակամության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր