00:00:00

Նախարար Զեյնալյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է հակակոռուպցիոն արդյունավետ մարմնի ձևավորման հարցեր

21:10, 11 մարտ 2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 11-ին ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)  հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ Վալց Կալնինշին և Ռուսլան Ռյաբոշապկային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, այլք: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում, և այդ նպատակին հասնելու համար փորձագիտական ու մասնագիտական աջակցության անհրաժեշտություն կա: Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են եվրոպական մի շարք երկրներում գործող հակակոռուպցիոն տարբեր մարմիների դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու առավելությունները, ինչպես նաև իրենց  պատրաստակամությունն են հայտնել փորձագիտական կարծիքով օժանդակելու ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն արդյունավետ մոդելի ընտրության հարցում: Քննարկման ընթացքում Ռուսլան Ռյաբոշապկան նշել է, որ իր գործընկերոջ հետ ունեն ընդհանուր կարծիք, ըստ որի՝ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է: Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ քննարկման համար և համագործակցությունն ու փոխադարձ շփումներն առավել ակտիվացնելու պատրաստակամություն է հայտնել: Փորձագետները Հայաստան են ժամանել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոնկենտրոնի հրավերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր