Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի գործունեությամբ զբաղվող քաղաքացիները այսօր՝ մարտի 11-ին կառավարության քաղաքացիների ընդունելության բաժնում մուտք արեցին իրենց դիմումը, որում հստակ նշվում է «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող նախագծի ընդունման դեպքում հաշվարկած ռիսկերի ու դրանից բխող սոցիալական հետեւանքների մասին:
Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.
«Առարկություններ եւ առաջարկություններ Պետական տուրքի մասինՀայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ԳՐԱՎԱՏՈՒՆ
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երեւան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 150 000 ՀՀ դրամ է:
Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված: Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամաբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետեւանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ՝ մինչեւ հանցագործության: Բանկերը իհարկե իրականացնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ, բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման եւ դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մրցակցությունը փոքրանա, ապա վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում ԹԵԼԱԴՐՈՂ վարկառի համար:
Գրավատների առավելությունները բանկերի եւ վարկային կազմակերպությունների համեմատ
- Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում եւ այլն
- Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց
- Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի
- Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության
- Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց
- Վարկավորում են արագ եւ շուրջօրյա ռեժիմով
- Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը
- Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը եւ վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:
- ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐ
| ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ | ԳՈՐԾԱՌՈՒՅԹ | ԳՈՐԾՈՂՊԵՏՏՈՒՐՔ | ԱՌԱՋԱՐԿՎՈՂՊԵՏ ՏՈՒՐՔ | ԹԱՆԿԱՑՄԱՆՏՈԿՈՍ |
| Բանկ | 1. ավանդներ 2. Վարկեր 3. Ֆակտորինգ 4. երաշխիքներ 5. վճարահաշվարկային 6. արժեթղթերի 7. թողարկում 8. ներդրումային ծառ. 9. ներդ.ֆոնդի պահառու 10. հավատարմագր. կառ. 11. բանկային ոսկու 12. առեւտուր 13. արտարժույթի փոխ 14. լիզինգ 15. թանկ.մետաղ 16. պահառու 17. ֆին.խորհրդատու. 18. վարկարժանություն 19. պարտքի հավաքագ. 20. ապահովագրական 21. վկայ. 22. ներդրումային եւ կենս. 23. ֆոնդի օպերատոր 24. ՀՀ ԿԲ համաձ. Այլ գործ. | 3 000 000 | 7 000 000 | 233% |
| Վարկայինկազմակերպություն | 1. Վարկեր 2. Ֆակտորինգ 3. Երաշխիք 4. Վճարահաշվարկային 5. Արժեթղթերի թողարկում 6. Հավատարմագր.կառ 7. Բանկ. ոսկու առեւտուր 8. Արտարժույթի փոխ, 9. Լիզինգ 10. Ֆին խորհրդատվ. 11. Վարկարժանություն 12. Պահառություն 13. ՀՀ ԿԲ համաձ. Այլ գործ. | 500 000 | 3 000 000 | 600% |
| Գրավատուն | 1. վարկեր. միայնշարժական գույքով, միայն դրամով, միայնֆիզ անձանց 2. պահառություն | 100 000 | 6 000 000 | 600 0% |
| Փոխանակման կետ | 1. արտարժույթի փոխանակում կանխիկ | 50 000 | 3 000 000 | 600 0% |
- Ավելի քան 1300 ՀՀ քաղաքացի կդառնան գործազուրկ եւ ավելի քան 900 միլիոն ՀՀ դրամ տարեկան հարկ չի վճարվի պետական բյուջե:
- Կկրճատվեն գրավատներին եւ փոխանակման կետերին ծառայություն մատուցող պետական (ՀՀ ոստիկանություն, Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար) եւ ոչ պետական կազմակերպությունների (առեւտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ եւ այլն) ֆինանսական մուտքերը։
- Պետությունը կխթանի այդ ոլորտում մոնոպոլ դիրքի ստեղծմանը՝ իր բացասական հետեւանքներով:
- Կհակասի ներկայիս ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից որդեգրած փոքր եւ միջին բիզնեսի աջակցության եւ խրախուսման քաղաքականությանը:
- Այդ բնագավառում կձեւավորվի ստվերային շուկա, որը դուրս կմնա ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների:
- Ստվերային շուկայի մասնակիցները օգտվելով ստեղծված իրավիճակից՝ կզբաղեցնեն օրինական հարկ վճարողների տեղը՝ նմանատիպ ծառայություններ մատուցելով քաղաքացիներին, չվճարելով որեւէ հարկ եւ պետական տուրք:
- Պետությունը կցուցաբերի ոչ հավասար եւ անարդար մոտեցում ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ (առեւտրային բանկերի պետ տուրքը 3 մլն ՀՀ դրամից դարձնելով 7 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 2,3 անգամ, վարկային կազմակերպությունների պետ տուրքը 500 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 6 անգամ, գրավատներինը՝ 100 հազ. ՀՀ դրամից դարձնելով 6 մլն ՀՀ դրամ ավելացնելով՝ 60 անգամ, արտարժույթի փոխանակման կետերինը 50 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 60 անգամ):
- Պետությունը կնպաստի Հայաստանում ներկայումս գրեթե վերացված արտարժույթով իրականացվող գործարքների կատարմանը:
- Պետությունը կնպաստի հանրության մոտ բողոքի եւ վրդովմունքի ալիքի բարձրացմանը, վարկային պրոդուկտի թանկացման, բնակչության վարկունակության նվազման եւ մնացած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից (մնալով գերիշխող դիրքում) բնակչությանը թալանման հետեւանքով: