00:00:00

ՀՀ նախագահն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան կարևորել են միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը

20:19, 11 մարտ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային: Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակում: Ջեյմս Ապաթուրայն իր հերթին նշել է, որ Հայաստանը դաշինքի կայուն և վստահելի գործընկերն է: Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր