00:00:00

Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով Արցախում է

16:16, 17 մարտ 2018

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Դեռ անցած տարեվերջին նախարարի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ներկայացվել են Արցախի առողջապահության կազմակերպիչներին և մասնագետներին` դրանք  այնտեղ տեղայնացնելու նպատակով։ Լևոն Ալթունյանի հերթական այցի շրջանակում կքննարկվեն այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացքը։ Նախարարին ուղեկցում է ՀՀ ԱՆ  կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ով արցախցիներին կօժանդակի կարևոր այս ծրագրի ներդրմանը։ Նախարար Ալթունյանն այսօրՍտեփանակերտում հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի, ստացիոնար և առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ։ Կքննարկվի ծրագրերի տեղայնացման ընթացքը, միաժամանակԼևոն Ալթունյանը կներկայացնի առողջության պահպանման առաջնային օղակի բարելավման տեսլականը, այդ օղակի բժիշկների աշխատանքի գնահատման ցուցանիշների արդյունքներով բոնուսների տրամադրման և դրանց հիման վրա աշխատավարձներիբարձրացման մեխանիզմը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր