00:00:00

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը

00:30, 07 մարտ 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում մասնակցեց ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար, անվանի դիվանագետ Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը: Սուրեն Հարությունյանը կյանքից հեռացել է մարտի 1-ին, 79 տարեկան հասակում: Սուրեն Հարությունյանը ծնվել է 1939թ. Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական–անասնաբույժի որակավորմամբ։ Բավականին երկար աշխատել է առաջին մասնագիտությամբ, 1977թ. ընդունվել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա։ 1988-1990թթ. զբաղեցրել է Հայկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ Եղել է Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր խորհրդականը։ 1999–2006թթ. Սուրեն Հարությունյանը եղել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր