00:00:00

«Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի՞ վարչապետ Սերժ Սարգսյանին

14:44, 17 մարտ 2018

Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները ընտրելու են վարչապետ: Վարչապետի հավանական թեկնածուն մեկն է՝ Սերժ Սարգսյանը: Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելին է: Համենայնդեպս այսպես են ներկայացնում իրենք ՀՀԿ-ականները խոսելով իրենց կուսակցության ղեկավարի մասին: Հայաստանն ուներ Սարգսյան ազգանունով նախագահ, հիմա դարձյալ ունի նույն ազգանունով մեկ այլ նախագահ: Ապրիլին էլ կունենա Սարգսյան ազգանունով վարչապետ: Սակայն ի տարբերություն ԱԺ-ում կայացած նախագահի ընտրությանը, որը փակ  եւ գաղտնի ռեժիմով էր կատարվում, վարչապետի ընտրությունը տեղի  է ունենալու բաց քվեարկությամբ: Ի տարբերություն նախագահի ընտրության, որի ժամանակ ի հայտ եկան ծպտյալ «ելքականներ», վարչապետի ընտրության ժամանակ ի հայտ կտան ծպտյալ «հանրապետականներ»:  Սակայն ՀՀԿ-ին գոնե այս հարցում անգամ կուալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի ձայները պետք չեն: Ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է. հարկավոր է 53 կողմ քվե: ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր: Սակայն ՀՅԴ-ն կողմ կքվեարկի վարչապետի թեկնածությանը: Դաշնակցությունը դեմ գնալ Սերժ Սարգսյանին չի կարող: Չնայած ընդդիմադիր «Ելք» դաշինքում առկա խմորումներին, դաշինքի 9 պատգամավորներն ամենայն հավանականությամբ դեմ քվեարկեն ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին: Ծանր վիճակում է հայտնվելու «Ծառուկյան» դաշինքը: Այս խմբակցությունը խորհդարանում հադես է գալիս ընդդիմադիր դիրքերից, հաճախ քննադատություններ հնչեցնում, բայց մեծամասամբ անհասցե: «Ծառուկյան» դաշինքի համար երկրում տիրող սոցիալ- տնտեսական ծանր իրավիճակի, համատարած գործազրկության, արտագաղթի եւ անարդարության համար մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից: Ընդդիմադիր դաշինքը բավարար համարձակություն չունի քննադատելու Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Սա իհարկե հարցի մյուս կողմն է: Ինչպես է վարվելու «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի քվեարկության ժամանակ: Դեմ  բնականաբար քվեարկել չի կարող: Չի բացառվում, որ սովորության համաձայն խմբակցությունը  որոշում կայացնի եւ իր պատգամավորներին «ազատ» քվեարկելու իրավունք տա: Իսկ նման դեպքերում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ազատությունը սկսվում եւ ավարտվում է ՀՀԿ-ին ձայն տալով: «Ծառուկյան» դաշինքը փողոցային պայքարին դեմ է: Նրանք հայտարարել են, որ չեն միանալու Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու ընդդիմադիր մյուս ուժերի գործողություններին: Սա ինքնին բավարար է, որպեսզի պարզ դառնա, թե ինչ կողմնորոշում ունի «ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում» կուսակցությունը: Ապրիլի 17-ին ժողովուրդը գործը կտեսնի քվեարկության տեսքով: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր