00:00:00

Դեղերի շրջանառությունը կասեցվել է

19:05, 05 մարտ 2019

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից (ANSM) կասեցվել է ֆենսպիրիդ ակտիվ նյութն պարունակող դեղերի շրջանառությունը, հաշվի առնելով QT ինտերվալի երկարացման հնարավոր վտանգը: Հաշվի առնելով նշված տեղեկատվությունն առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Էլոֆենալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ», «Էպիստատ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ, 80մգ; (30/2x15/) և (60/4x15/) բլիստերում», «Էրեսպալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 80մգ; (30/2x15/) բլիստերում», «Էրեսպալ օշարակ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ» դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Միաժամանակ, վերոհիշյալ դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր