00:00:00

Օձունի համայնքապետարանում կատարվել է ավելի քան 3.5 մլն դրամի յուրացում

18:53, 05 մարտ 2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ ՙՕձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում՚ ՀՈԱԿ տնօրենը, 2017-18 թվականներին, ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն ու նույն համայնքի բնակիչ ևս յոթ հոգու, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ընդհանուր երեք միլիոն 600 հազար դրամը յուրացվել է: Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: https://www.youtube.com/watch?v=fBGS7Nt-6YY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր