00:00:00

Շարունակվում է Արսեն Թորոսյանի այցը Արցախ

16:11, 05 մարտ 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախի իր գործընկեր Արայիկ Բաղրյանի հետ այսօր այցելել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ և Հադրութի շրջանային բուժմիավորում: Եռօրյա այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը եղել է նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որտեղ արտագնա դասընթացների մասնակից չորս տասնյակ բժիշկների նախարարը հանձնել է ավարտական վկայականներ: Միաժամանակ, երկու հանրապետությունների առողջապահության նախարարները շրջել են մանկական բուժմիավորումում, տեսակցել ստացիոնար և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող երեխաներին: Հաջորդիվ Արսեն Թորոսյանն այցելելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և մասնակցելու է Վազգեն Սարգսյանի հիշատակի երեկոյին: Հիշեցնենք, որ Արցախ կատարած եռօրյա այցի շրջանակում նախարարն արդեն իսկ հանդիպել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանին, Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև եղել է Մարտունու զինվորական հոսպիտալում և Մարտունու բժշկական կենտրոնում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր