00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է Financial Times հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ

16:43, 05 մարտ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը: Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր: Հանրապետության նախագահը եւ Ջոն Թորնհիլը խոսել են մեր երկրի անցյալի ու ապագայի, մասնավորապես՝ զարգացման նոր ուղիների ու նորարարությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենի հիմքը կրթությունն է, եւ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր