00:00:00

Մահացել է հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Կիմ Բակշին

15:41, 05 մարտ 2019

Տեւական հիվանդությունից հետո 88 տարեկանում մահացել է ռուս գրող, կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշին: Բակշին ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: Կիմ Բակշին 1964 թվականից զբաղվել է Հայաստանի հին եւ ժամանակակից մշակույթով: Ուսումնասիրել է Երեւանի Մատենադարանում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիեննայի Մխիթարյանների միաբանությունում, Բեյրութում Կիլիկիայի Կաթողիկոսարանում, Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարում եւ աշխարհի խոշորագույն գրադարաններում, հնագույն գրքերի շատ այլ ժողովածուներում պահվող ձեռագրերը: Նրա առաքելությունը դարձավ հասարակությանը հայկական պատմությանը, մշակույթին, ժողովրդի հոգեւոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, վեհասքանչ բնությանը, ուրույն հուշարձաններին ծանոթացնելը։ Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման իր բազմամյա բեղմնավոր գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական՝ Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր է, արժանացել է Հայաստանի Գրողների միության Հովհաննես Թումանյանի մրցանակի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի։ Նա նաեւ պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով (2001, Հայաստանի կառավարության շքանշան), պարգեւատրվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Պատվո շքանշանով» (2006, բազմամյա անձնուրաց լուսավորչական գործունեության, հայ հնագույն ձեռագրերի ուսումնասիրման բեղմնավոր աշխատանքի, հայոց պատմության եւ մշակույթի հանրահռչակման գործում ունեցած հսկայական ավանդի համար)։ Բակշին «Կարպիս Փափազյան» հատուկ ֆոնդի (Վիեննա) մրցանակի դափնեկիր է (գրական գործունեության համար՝ նվիրված հայոց պատմությանն ու ժողովրդին)։ Ռուսաստանի հայերի միությունը Կիմ Բակշիին պարգեւատրել է «Արծաթե խաչով», ավելի ուշ՝ «Ոսկե խաչով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր