00:00:00

Ի՞նչ է քննարկել Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ

14:57, 05 մարտ 2019

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ամեն օր հանդիպում է կուսակցության բոլոր անդամներին։ Այս մասին, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։  «Բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունենում», - ասաց Գալուստ Սահակյանը։ Նա չցանկացավ նշել, թե ներկայիս ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ինչ տեսակետներ է ներկայացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Կասեմ հետևյալը, որ այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանն է, որ ընդդիմություն է եղել ու այսօր էլ որպես ընդդիմություն աշխատում է։ Մնացածներին չեմ ճանաչում ու չգիտեմ՝ արդյոք կուսակցական գործիչներ կդառնա՞ն, թե՞ չեն դառնա։ Մի կին կամ աղջիկ կար, որ ասում էր՝ «նույնիսկ, եթե ոչինչ գրած չլինեք՝ ես կողմ կքվեարկեի», այդ աղջկան պետք է հասկացնել, որ, եթե գալիս ես պատգամավոր, պիտի առաջարկություն անես, դու չես գալիս քվեարկելու համար», - ասաց նա։ Գ.Սահակյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդդիմադիր գործչի տրամաբանությամբ առաջնորդվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր