00:00:00

Ծառուկյանը չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդու հետ

14:42, 05 մարտ 2019

«Ես հասկանում եմ որպես նախկին լրագրող, որ լրագրային էլեգիան, լրագրությունը վերածել «Կիկոսի մահի» ժանրի, լրագրության մեջ գնալով շատ ավելի հաստատուն և ֆունդամենտալ ժանր է դառնում, բայց տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հերքելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջերս հանդիպել են Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը:
Զոհրաբյանը  հերքեց նաեւ  մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Գ.Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ. «Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը, և վերջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր