00:00:00

Ես այնքան կարևոր գործեր ունեմ, որ չեմ նստել ու մտածել, թե ով է «շպիոն». Նաիրա Զոհրաբյան

13:17, 05 մարտ 2019

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարում առաջիկայում 10 հազար պետական աշխատակցի կրճատման մասին լուրերը։ «Մտահոգիչ է։ Վաղն անպայման հարց ու պատասախանի ժամանակ կառավարության առաջ պետք է բարձրացվի հարցը։ Ինձ համար նաև մտահոգիչ էր ձևակերպումը, որ 10 հազարի կրճատումը կսպասարկի ու կնպաստի պետության շահին։ Ինձ համար անհասկանալի ձևակերպում է, թե ինչպես է 10 հազար մարդու կրճատումը նպաստելու ՀՀ շահին։ Միգուցե հարգարժան նախարարները և փոխվարչապետն ունենան իրենց բացատրությունը Հայաստանի շահ և գործազրկություն ուղիղ կապը տեսնելու հարցում», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ երեկվանից ֆեյսբուքում շրջանառվում է փաստաթուղթ, որով մինչև մարտի 31-ը պետք է հստակեցվի, թե 10 հազար աշխատակիցների կրճատումները որ կառույցներում են լինելու: Լրագրողները Զոհրաբյանից հետաքրքրվեցին նաև, թե արդյոք տեղյակ է, ում մասին է խոսել Փաշինյանը Իրանում հայ համայնքի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ ՀՀ քաղաքական գործիչներն ավելի շատ օտարերկրյա գործակալների են նման, պատգամավորն արձագանքեց․ «Ես այնքան կարևոր գործեր ունեմ, որ չեմ նստել ու մտածել, թե ով է «շպիոն»: Դա իմ գործառույթների մեջ չի մտնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր