00:00:00

Հայ բանտարկյալների 1 օրը 1,5 չեն հաշվի. խորհրդարանական մեծամասնությունը դեմ է արտահայտվել

12:43, 05 մարտ 2019

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկության մեկ օրը հարկ է հավասարեցնել 1,5-ի։ Չէ՞ որ բանտարկյալներին պահել են անմարդկային պայմաններում, եւ նրանց քաղաքացիական իրավունքները կոպտորեն խախտվել են։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ համապատասխան օրինագիծ ներկայացնելով։ Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը ներկայացվել է նաեւ նախորդ խորհրդարանի քննարկմանը։ Այս առաջարկությունը, խորհրդարանականի հավաստիացմամբ, նաեւ այլ նպատակ է հետապնդում՝ իջեցնել քրեակատարողական հաստատությունների բեռնվածությունը հանրապետությունում։ Սիմոնյանը հավաստիացրել է, որ իրենց կուսակցությունը, ներկայացնելով այս օրինագիծը, հետապնդում է բացառապես մարդասիրական նպատակներ։ Իր հերթին, Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեգեյ Ատոմյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ այս օրինագիծը մերժողական եզրակացություն է ստացել։ Քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանական մեծամասնությունը՝ հանձինս կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, հրաժարվեց օրակարգ մտցնել այս օրինագիծը, ինչը տարակուսանք առաջացրեց «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորների շրջանում։ Նշենք, որ օրինագիծը Ազգային ժողովի օրակարգ մտցնելուն «կողմ» քվեարկեց 35 պատգամավոր, «դեմ»՝ 61, «ձեռնպահ»՝ 4 պատգամավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր