00:00:00

ԵՄ-ի հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն. Փաշինյան

15:36, 05 մարտ 2019

Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Այս մասին, նախօրեին, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո ներկաների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին: Նրա խոսքով, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը: «Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, եւ ես կարծում եմ, որ հակասություններ չկան եւ չեն կարող լինել Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում: Դրանք թափանցիկ են, եւ ես կարեւոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում: Մեզ համար չափազանց կարեւոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, եւ մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի եւ Իրանի հետ: Օրեր առաջ ես այցելեցի Իրան, եւ մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները», -հայտարարեց Փաշինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր