00:00:00

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան

15:31, 05 մարտ 2019

Մարտի 5-ին սպարապետ, Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այսօր նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներն ու քաղաքացիները նրա հիշատակն են հարգում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլք։ Հիշեցնենք, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց  պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Կատարողները ցմահ դատապարտվեցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր