00:00:00

SGP կուսակցության ղեկավարը ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել հոլանդահայության ինտեգրումը երկրի հասարակական կյանքում

00:26, 05 մարտ 2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մարտի 4-ին հանդիպել է հոլանդական ամենահին քաղաքական ուժի՝ Պետության բարեփոխման կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեր Ստայի (Kees van der Staaij) հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ փոխգործակցության ընլայնման գործում և ներկայացրել Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունները։ Դեսպան Բալայանը SGP ղեկավարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով ժողովրդավարական երկրների աջակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հոլանդահայ համայնքին առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում SGP ղեկավարը բարձր է գնահատել հոլանդահայության ինտեգրումը Նիդերլանդների հասարակական կյանքում։ Տիգրան Բալայանը Կես վան դեր Ստային ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը՝ շեշտելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր