00:00:00

Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկված չի եղել. «Ասֆալտին է փռվել» միայն նրա թիկնազորը

16:09, 04 մարտ 2019

Շաբաթ օրը մամուլը գրեց, թե ոստիկանությունը բերման է ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին: armtimes.com-ին, սակայն, հաջողվեց պարզել, որ Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկվածների թվում չի եղել. ոստիկանություն է տարվել նրա թիկնազորը՝ շարասյունով երթեւեկելու համար, «ասֆալտին փռելու» օպերացիայի ժամանակ Գագիկ Խաչատրյանը առջեւի մեքենայում է եղել: ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին ի պատասխան միայն ասացին, որ ոստիկանությունը մշտապես նման գործողություններ իրականացնում է, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր