00:00:00

Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան. Շարմազանով

16:12, 04 մարտ 2019

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով ամփոփելով անցյալ շաբաթը, որը, նրա խոսքով, լի էր ռեկորդային խայտառակ իրադարձություններով: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով: ▪ Նախ, պարզվեց, որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիեւի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետեւանքները դեռ չենք մարսել: ▪ Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ: Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ: ▪ Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից: ▪ Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երեւանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի: ▪ ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց: ▪ Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է եւ առ այսօր որեւէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ եւս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ: ▪ Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր: Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան: Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ... 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս: Սա հաստատ ավելի կարեւոր է, քան հպարտների իշխանազավթումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր