00:00:00

Արսեն Թորոսյանը եռօրյա այցով մեկնել է Արցախ (տեսանյութ)

13:56, 04 մարտ 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում՝ կից լուսանկար հրապարակելով՝ «Եռօրյա աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն, չնայած դժվարանցանելի ճանապարհներին ու վատ եղանակային պայմաններին, համարում ենք սկսված»։ Ավելի ուշ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել ու տեղեկացրել, որ Արցախի ճանապարհին այցելել են Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ. «Օր առաջին. Արցախի ճանապարհին այցելեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ։ Տեղում ծանոթացանք խնդիրներին, որպեսզի մեր լիազորությունների շրջանակներում աջակցենք դրանց լուծմանը։ Այցելեցինք նաև բուժում ստացող մեր զինվորներին, նրանց առողջություն և բարի ծառայություն մաղթեցինք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր