00:00:00

Կոստանյանը «ուստավ» է դրել. armtimes.com

03:01, 17 մարտ 2018

Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գեւորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ նա հանձնաժողովի նիստերը սկսում է ճիշտ նշված ժամին, ընդմիջումներից վերադառնում է հենց այն ժամանակին, երբ նախապես հայտարարել է: armtimes.com-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ընթացքում Կոստանյանի «ուստավը» խախտողներ են եղել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Շուշան Սարդարյանը փոքր-ինչ ուշացել են ընդմիջումից հետո, ինչը Կոստանյանի սրտով չի եղել եւ նա բոլորի ներկայությամբ պատգամավորներին նկատողություն է արել: Սակայն, թիրախում եղել է Աճեմյանը, քանի որ ընդմիջումից հետո նա օրենքի նախագիծ պետք է զեկուցեր: Նրա նախագծի զեկուցումը հետաձգվել է մինչեւ վերադառնալը: Կոստանյանը նրան մատնանշել է դահլիճում առակա ժամացույցը եւ հստակ ասել՝ «այլեւս չկրկնվի»: Գեւորգ Կոստանյանն դիտողությունն արել է դեմքի լայն ժպիտով: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր