00:00:00

Որևէ մեկն այս պահին հիմք չունի ասելու, որ մենք այդ հարցում ընդհանուր հայտարարի չենք գա. Փաշինյան

00:06, 17 մարտ 2018

«Ելք» դաշինքում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը: «Որևէ մեկն այս պահին հիմք չունի ասելու, որ մենք այդ հարցում ընդհանուր հայտարարի չենք գա, տարաձայնություններ կան, եղել են և մենք այժմ դրանք քննարկում ենք: Մենք ունենք 14+4 օրվա գործողությունների ծրագիր, այդ 14 օրվա մեկնարկին դեռ բավականին ժամանակ կա, նույնիսկ եթե մենք երեկ կամ մեկ շաբաթ առաջ համաձայնության գայինք ճանապարհային քարտեզի շուրջ, իրագործումը լինելու էր այս ամսվա վերջին»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ վաղուղ է հայտարարել, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր