00:00:00

Վաչագան Ղազարյանը դատարանում է. քննվում է նրան գրավով ազատելու որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքը

14:11, 28 փետրվար 2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այս պահին քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքը: Դատարանում է նաեւ Վաչագան Ղազարյանը, որը չթույլատրեց լուսանկարահանել իրեն, ապա հրաժարվեց պատասխանել հարցերին: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 30-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար։

armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր