00:00:00

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:25, 28 փետրվար 2019

ՀՀ տարածքում փետրվարի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյացլեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհըդժվարանցանելի է: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Դիլիջանիոլորաններում և Վայոցձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Լոռու մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհայինդեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլորտեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր