00:00:00

Մհեր Գրիգորյանը և Տիմուր Ժակսիլիկովը քննարկել են ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության համաձայնագրի նախագիծը

23:18, 27 փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է նորանոր ձեռքբերումներ ունենալ տնտեսական և ֆինանսական ոլորտներում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը, մտքեր են փոխանակել նախագծում առկա առանձին դրույթների շուրջ: Մհեր Գրիգորյանն ու Տիմուր Ժակսիլիկովը կարևորել են համաձայնագրի դերը ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանության հարցում: ԵԱՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման տեսանկյունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վարորդական իրավունքների փոխճանաչման և միգրացիոն քարտերում առանց այցելության նպատակի փոփոխության աշխատանքային գործունեություն իրականացնելու հնարավորության կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերոնշյալ ուղղություններով առկա խնդիրների շուրջ և երկուստեք ընդգծել կառուցողական հունով դրանց լուծման ուղղությամբ իրականցվելիք քայլերի կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր